News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Խաղաղապահների առաջին ստորաբաժանումները ժամանել են Ուլյանովսկ-Վոստոչնի օդակայան Ղարաբաղ մեկնելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

«Կենտրոնական ռազմական շրջանի խաղաղապահների առաջին ստորաբաժանումները ժամանել են Ուլյանովսկ-Վոստոչնի օդակայան: Խաղաղապահներն օդակայան կտեղափոխվեն Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ խաղաղապահները քայլերթից հետո սկսել են բարձել տեխնիկան եւ սպառազինությունը ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռների մեջ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի վերահսկման ուղղությամբ խնդիրներն իրականացնելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները ստորագրել են համատեղ հայտարարություն Ղարաբաղում հրադադարի մասին: Ըստ ՌԴ նախագահի հրչեցրած հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարը կմեկնարկի նոյեմբերի 10-ին, Ադրբեջանն ու Հայաստանը կմնան իրենց զգաղեցրած դիրքերում, ինչպես նաեւ պետք է կատարեն ռազմագերիների փոխանակում: Ղարաբաղում կտեղակայվեն ռուսական խաղաղապահ զորքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ