News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես Կոնգրեսին կտեղեկացնի՝ ԱՄԷ-ի կողմից Lockheed Martin-ի արտադրության մինչեւ 50 F-35 կործանիչների, ինչպես նաեւ 18 հետախուզական MQ-9B անօդաչու թռչող սարքերի (UAV) եւ 23,37 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ սպառազինության այլ համակարգերի գնման թույլտվություն տալու մտադրության մասին: Այս մասին ասվում է հայտարարության մեջ, որը երեքշաբթի օրը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:

«Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու ԱՄԷ-ի պատմական համաձայնագիրը տարածաշրջանի ռազմավարական լանդշաֆտը դրականորեն փոխելու հազվագյուտ հնարավորություն է տալիս: Մեր հակառակորդները, հատկապես Իրանում, դա գիտեն եւ ոչնչի առջեւ կանգ չեն առնի, որպեսզի խոչընդոտեն այս ընդհանուր հաջողությանը: Առաջարկվող վաճառքը ԱՄԷ-ին էլ ավելի ունակ կդարձնի ԱՄՆ-ից գործընկերների հետ փոխհարաբերությունների համար, ինչը լիովին համապատասխանում է Իսրայելի որակյալ ռազմական առավելության հարցում Ամերիկայի վաղեմի պարտավորություններին»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ