News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ամեն ինչ դեռ անվերադարձ կորած չէ։ Այս մասին Facebook-ի իր էջում  «96 ժամ մինչեվ ապագա» վերտառությամբ գրառման մեջ նշել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Միքայել Մինասյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորեւ․

«Հարգելի՜ հայրենակիցներ, սա գրում եմ, որպես մարդ, ով քաջածանոթ է մեր երկրի քաղաքականությանը, գիտի ռեգիոնալ ուժերին, ծանոթ է, թե ինչպես են բանակցվում հայտարարությունները եւ ինչպես կարելի է փոխել դրանք՝ նույնիսկ վերջին րոպեին։

Այդ պատճառով, խնդրում եմ, ուշադիր կարդացեք։

Պատասխանատու ձեւով հայտարարում եմ.

1. Ամեն ինչ ԴԵՌ անվերադարձ կորած չէ։

2. Հայաստանում դեռ կա հույս ինչ-որ բան փրկելու։

3. Ունենք ընդամենը 4 օր մեզ պարտադրված իրավիճակը շտկելու համար:

4. Սա իշխանության կռիվ չէ, սա հողի, արժանապատվության եւ անվտանգության կռիվ է։ Միայն Նիկոլն է կռվում իշխանության համար։

5. Նիկոլը ցանկանում է միայն մնալ իր պաշտոնին։ Նիկոլի հեռացումով միայն ցանկանում ենք փրկել հայրենիքը: Հայաստանում այլեւս չկա քաղաքականություն։ Հետեւաբար մի ընկեք Նիկոլի քաղաքական թակարդը:

6. Դեռ կարող ենք հասցնել։ Վստահեցնում եմ՝ դեռ կարող ենք։ Դրեք մի կողմ անցյալը։

Բոլորս դեպի Ազատության հրապարակ։

Բոլորս դեպի Ազատություն։

Բոլորս՝ հանուն Արցախի փրկության։

Կրկնում եմ՝ դեռ հույս կա, դեռ ամեն ինչ կորած չէ։ Ունենք 96 ժամ եւ ընդամենը մեկ պրոբլեմ՝ Նիկոլ։

Հ.Գ. Համախմբում՝ հանուն փրկության. սա է ելքը: Կարեւոր չէ կողքիդ կանգնածն ով է, ինչ քաղաքական հայացներ ունի:

Սա պատերազմ է, որտեղ կարեւոր չէ, թե խրամատում կողքիդ ով է:

Եթե հիմա չկանխենք այս աղետը, սերունդները մեզ չեն ներելու»:

96 ԺԱՄ ՄԻՆՉԵՎ ԱՊԱԳԱ Հարգելի՜ հայրենակիցներ, սա գրում եմ, որպես մարդ, ով քաջածանոթ է մեր երկրի քաղաքականությանը, գիտի...

Опубликовано Mikayel Minasyan Вторник, 10 ноября 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ