Սա ազգային-ազատագրական պայքար է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Այս պահին ձեւավորվում է ազգային փրկության կոմիտե՝ հայրենիքը փրկելու համար։ Նիկոլը պետք է հեռանա, որ Հայաստանը փրկենք։ Մենք զիջելու հայրենիք չունենք»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Նա շեշտեց, որ սա իշխանության համար պայքար չէ, սա կուսակցական պայքար չէ. «Ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում՝ փնտրել Նիկոլ Փաշինյանին. ո՞ր երկրի դեսպանատանն է թաքնված, ո՞ր պադվալում»։











