News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ցավոք սրտի մենք չկարողացանք կանխել մեր դավաճանական իշխանությունների արյունով գծված մեր սահմանները մեկ գրչի հարվածով թուրքին հանձնելու դավադիր ծրագիրը: Այս մասին, յսօր՝ նոյեմբերի 11-ին, Ազատության հրապարակում հանրհավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը::

«Մեկ տարի առաջ ես հրապարակային կոչ արեցի, ասացի՝ Նիկոլ, կանգ առ, երկիրը տանում ես կործանման: Չլսեց, եկանք, հասանք էս հանգրվանին: Այսօր եւս մեկ անգամ ասում եմ՝ Նիկոլ, կանգ առ, մի ծախիր մեր հայրենիքը: Ասյտեղ մենք հավաքվել ենք ոչ թե իշխանափոխության համար, այլ մեկ նպատակով եւ այդ մեկ նպատակը մեր Արցախը, մեր ինքնությունը, մեր արժանապատվությունը փրկելն է: Հայ ազգը երբեք չի ընկճվելու, հայ ազգը հաղթող ազգ է, անպայման հաղթելու է:

Մենք չենք գնալու տուն մինչեւ հասնենք մեր նպատակին: Ամեն օրը, ամեն ժամը, ամեն վայրկյանը կործանարար կարող է լինել հայ ազգի համար, հայի գենը կարող է կորել: Այն դավադիր ուժերը, գործակալական ցանցերը, որոնք այս 2,5 տարվա ընթացքում փորձում էին ոչնչացնել մեր ազգային ինքնությունը, մեր ազգային արժեքները, այսօր ավելի կարճ ճանապարհով, Արցախում այս անիմաստ հրահրած պատերազմի արդյունքում, 44 օրվա ընթացքում բերեցին կործանեցին, կոտորեցին հազարավոր երիտասարդների: Մենք իրավունք չունենք մեր տղաների, եղբայրների, հայրերի համար այստեղից մեկ  քայլ հետ գնալու: Մենք մեր  պայքարը տանելու ենք մինչեւ վերջ եւ այդ վերջը շատ մոտ է»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ