News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Արդեն երկու ժամ է Արցախի հողերը հանձնելու դեմ հանդես եկող բողոքի ակցիայի մասնակիցները Ազգային ժողովի շենքի մոտ են: Բաղրամյան պողոտան ամբողջությամբ փակ է (ֆոտոռեպորտաժ):

Նշենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները մուտք են գործել Ազգային ժողովի շենք, մտադիր են քվորումի առկայության պարագայում արտահերթ նիստ հրավիրել, որի օրկարգում պետք է լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւս հայտարարել է, որ իրենց պատգամավորները բոլորը խորհրդարանի շենքում են:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամվորներից ոչ մեկը չի եկել Ազգային ժողովի շենք, իսկ ռանց նրանց արտահերթ նիստ չեն կարող հրավիրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ