News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իռլանդիայի վարչապետ Միկալ Մարտինը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ցանկանում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ԵՄ-ի հետ առեւտրային համաձայնագիր կնքի, հայտնում է Reuters-ը։

Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Բայդենի հաղթանակը փոխել է բրեքսիթի միջազգային համատեքստը․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում էր ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, մինչդեռ Ջո Բայդենը նախկինում ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում խորհուրդ էր տվել հանդես գալ բրեքսիթի դեմ։

Բայդենը, որն անչափ հպարտանում է իր իռլանդական ծագմամբ, երեքշաբթի Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսային բանակցության ժամանակ կրկին հանդես է եկել Ավագ ուրբաթի համաձայնագրի աջակցությամբ։ Նա հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիան խզի այս համաձայնագիրը, Լոնդոնը չի կարողանա ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագիր կնքել։

Ավագ ուրբաթի համաձայնագիրը 1998 թվականի ապրիլի 10-ին ստորագրված փաստաթուղթ է, որի շնորհիվ դադարեցվել են Հյուսիսային Իռլանդիայում անկարգություններն ու քաղաքական հակամարտությունը։

Բայդենի հայտարարությունը դիտվել է որպես նախազգուշացում՝ ձեռնպահ մնալ Բորիս Ջոնսոնի առաջարկած օրենքի ընդունումից, որը մերժում է բրեքսիթի բրիտանական համաձայնագրի այն հատվածը, որով կարգավորվում է Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի սահմանը։

«Նա անչափ հանձնառու է Ավագ ուրբաթի համաձայնագրին։ Հատկապես բրեքսիթի վերաբերյալ նա ակնհայտ աջակցում է Եվրամիության եւ Բրիտանիայի միջեւ գործարքին։ Եվ կարծում եմ, որ բրիտանական կառավարությունն այս ուղղությամբ պետք է գնա։ Այն պետք է արգելակի․․․եւ Եվրամիության հետ գործարք կնքի»,- ամփոփել է Իռլանդիայի վարչապետը BBC ռադիոկայանի եթերում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ