News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի (ՀՅԴ ԳՄ) ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ դուրս եկավ ՀՔԾ-ից։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ՀՔԾ հրավիրել են ժամը 15։55-ին, որովհետեւ ժամը 16։00-ին տեղի էր ունենալու հանրահավաքը։

«Այս խեղճ քննիչները կրակն են ընկել այդ խելագարի ձեռքը։ Անընդհատ այստեղից այնտեղ են քաշում, որ ցույց տան՝ բավարարում են Նիկոլ Փաշինյանի ապօրինի պահանջները։ Այս պահին հիմա ինքը գերագույն գլխավոր հրամանատար ա՞, թե՞ գերագույն գլխավոր խրտվիլակ կամ անմեղսունակ, ինչի՞ մասին է խոսքը։ Թող ժամը 5-ին կանչեր, ինչի՞ է ժամը 4-ին կանչել, երբ այդ ժամանակ սկսում էր հանրահավաքը։ Ընդ որում 4-ին 5 պակաս են ինձ ծանուցագիր տվել։

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի մյուս ղեկավարներին, որոնք նույնպես ՀՔԾ-ում են, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մեկուսարաններում էլ հերթ է, Նիկոլը պետք է մեծացնի, որովհետեւ հերթ է գոյանում։ Շատ ժրաջան աշխատում է հիմա։ Պատերազմի օրերին չէր երեւում, չկար։ Սենց դեպքերում ինքը բավական պրոֆեսիոնալ ու նաեւ իր անմեղսունակ թմի որոշ ներկայացուցիչներ, ամբողջ պետական ապարատը լծված է ռեպրեսիաներին, բայց սա չի փրկելու նրան։ ԱԱԾ-ն պետք է զբաղվի մեր երկրի անվտանգության հիմնական սպառնալիքով՝ Նիկոլ Փաշինյանով, այլ ոչ թե մեզանով։ Նիկոլ Փաշինյանի մեղքերը բավական շատ են։ Ինքը դրանց եւս մեկը թող չավելացնի, սդրանքների չգնա ու Երեւանի կենտրոնում չփորձի արյուն թափել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ