News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հիմա տեսեք ինչքան ցավոտ է ընդունվում բոլորիս կողմից, որ 3 տարածք պետք է վերադարձվի: Իսկ ինչքան ցավոտ կլիներ, այն իրավիճակում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13–ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ պատերազմի ընթացքում չդիմեց հասարակությունը եւ չասաց՝ իրավիճակը սա է, եթե շարունակենք, կլինի շատ ավելի վատ, որպեսզի ավելի շուտ կանգնեցվեր պատերազմը։

«Այսինքն այդ որոշումը կայացվել է այն պահին, երբ ակնհայտ է եղել, որ պայքարն այլեւս իմաստ չունի: Դրանից առաջ չի եղել այդպիսի իրավիճակ, որ պայքարն իմաստ չունի: Մեր բանակը իրոք կռվել է մինչեւ վերջ, մինչեւ վերջին վայրկյանը»,– ասաց Փաշինյանը։

Այդ օ՞րն են ասել, որ իմաստ չունի հարցին էլ արձագանքեց. «Ինձ այդ օրերին ասել են, որ պետք է հրատապ կանգնեցնել: Իհարկե, դրանից առաջ էլ պոտենցիալի հետ կապված խնդիրներ են եղել, բայց մենք փորձել ենք այդ խնդիրները՝ մատակարարումների, ՀՕՊ-ի եւ այլն, ինչ-որ ձեւով լուծել: Դուք պետք է ճիշտ ընկալեք մեր քաղաքական խնդիրը. երբ որ սկսվել են անհաջողությունները ռազմաճակատում, քաղաքական խնդիրը, որ մենք ձեւակերպել ենք, բեկում մտցնել տրամաբանության մեջ եւ դրա համար արել ենք այն ամենը, ինչ հնարավոր է: Այս որոշումը կայացվել է այն  ժամանակ, երբ հասկացել ենք, որ անիմաստ է նման խնդիր ձեւակերպել:

Որն է այն կետը, որտեղ մենք դա արձանագրել ենք, այդ կետը Շուշիի անկումն է: Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում  Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի: Հիմա ես սա ասում եմ, ու հասկանում եմ, որ դավադրության... Ես օրինակ ասել եմ՝ ես չեմ կարող Շուշին հանձնել: Մենք չենք կարող դա անել, որովհետեւ Շուշին ունի առանձնահատուկ նշանակություն»:

Փաշինյանը նկատեց, որ Ղարաբաղի հարցի բանակցային տեքստերում կան բազմաթիվ անորոշություններ, որտեղ պետք է մեկնաբանել այսպես կամ այնպես, բայց մի բան կա, որ եղել է որոշակի, դա 7 շրջանների վերադարձն է. «25 տարի, ըստ էության,  այդ ձեւակերպումը դրված է եղել սեղանին ու մենք այդ 25 տարում չենք ասել՝ չէ: 2015-ին համանախագահությունը, ըստ էության,  եկել է կոնսենսուսի, որ քանի որ մի կոնկրետ հարց կա, որտեղ բանավեճ չկա, եկեք համաձայնության գանք, որ տարածքների հարցը 5+2-ով լուծենք: Այս իրավիճակի հետ է կապվում, որ շատ հաճախ քննարկվել է սցենարով պատերազմի հավանականությունը: Բայց այս պատերազմի տրամաբանությունը նրա մեջ է, որ այս պատերազմում հայկական կողմը այդ սցենարին դիմադրելու նպատակ է ունեցել»:

Հարցին, թե ինչպես եղավ, որ Շուշին ընկավ, երբ ասվում էր, որ այն անառիկ ամրոց է, Փաշինյանը պատասխանեց. «Շուշին այո, ընկել է եւ հետ գրավելու, հետ ազատագրելու փորձեր են եղել: Առաջին փորձը չի ստացվել, երկրորդ փորձի ընթացքում մի  խմբի հաջողվել է մուտք գործել Շուշի եւ դիրքավորվել: Բայց այդ խմբին չի հաջողվել զարգացնել հաջողությունը, եւ ըստ էության, Շուշին շարունակել է մնալ ընկած: Շատ միֆեր կան Շուշիի հետ կապված: Ինձ հենց այդ օրերին, երբ մենք գիտեինք, որ Շուշին ընկել է, լուր տվեցին, որ 50 հոգանոց խումբ կա Շուշիում, եւ բնականաբար այդ իրավիճակում, ես այդ ինֆորմացիան տվողից կոնտակտ խնդրեցի, թե ով կա այդ խմբում, ով կա, որ այնտեղ է գտնվում: Բնականաբար, փոխանցեցի զինվորականներին, որովհետեւ այլ ալիքով էր եկել այդ տեղեկատվությունը: Հեռագայում պարզվեց, որ այդ անձը իրականում գտնվում է Ստեփանակերտում: Նկատի ունեմ, որ այդ օրերին տեղեկություններ էին տարածվում, որոնք հետագա ճշգրտումների ընթացքում հերքվում էին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ