News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Պարո՛ն վարչապետ,

Իրավիճակը, որում այս պահին գտնվում է հայ հանրությունը, չի պարունակում ոչ մի խոստում, թե վաղը ավելի լավ է լինելու, եթե բոլորս կանգնած մնանք ներկայիս կետում։ Ուզում եմ հավատալ, որ սրա եթե ոչ առերես, ապա հաստատապես խորքային ըմբռնումը ունի նաև գործող իշխանությունը։ Իսկ եթե ոչ, ապա նշանակում է, որ մեր պետությունն իրապես մասնատված է զուգահեռ իրականությունների։ Մեր ժողովուրդը ունի հարցեր, չպատասխանված հարցեր, իսկ նրան մատուցվող պատասխանները դեռևս միայն առաջացնում են նոր հարցեր՝ եղած անորոշությունը պարպելու փոխարեն։ Եվ, փաստորեն, ստացվում է այնպես, որ դրանց պատասխաններին տիրապետում է գործող իշխանությունը, այլ ոչ լայն հանրությունը։ Հետևաբար և՝ առկա հարցերի պատասխանատվությունը ևս մնում է գործող իշխանության դաշտում, քանի դեռ հանրության հետ բաց երկխոսությունը չի փոխարինում արված հայտարարություններին։ Արդյո՞ք այդ մեկուսացումը ավելի չի բևեռացնում երկրում առկա վիճակը։

Որպես հայ հասարակության ներկայացուցիչ՝ խնդրում և կոչ եմ անում Ձեզ և գործող քաղաքական թիմին՝ ամեն ինչ անել, որ մեր հանրության մեջ չխախտվի միասնականությունը, չկղզիանան սրտացավ և կարող ուժերը, որոնք ունակ են և ցանկանում են փոփոխությունների տանել մեր երկիրը։ Ստեղծված բարդ իրավիճակում պատասխանատվությունների ստանձնման և մեղադրանքների առաջադրման հավասարակշռության խախտումը միայն ավելի կսպառի մեր վաղվա օրվա հույսը։

Մեր պետության համար այս ցավագին օրերին մենք պետք է հնարավորություն տանք մեր ազգի հայրենասեր և ունակ ներուժին մասնակցելու առկա իրավիճակից լավագույն ելքերը գտնելու գործին, և չմնալ կրավորական ու մեկուսացված դերում։ Նպաստե՛ք ժողովրդավար պետության այդքան դժվարությամբ ձեռքբերված համբավի պահպանմանը։

Այսպես միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին կլինի Ձեր իսկ շարունակաբար վկայակոչած «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին»։

ՀՀ վաստակավոր արտիստ

Սերգեյ Սմբատյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ