News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը ՍոլովյովLive-ի եթերում ANNA News-ի ռազմական թղթակից Ալեքսանդր Խարչենկոյի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում հայկական կողմից Շուշիի կորուստը:

Եթերի սկզբում նա ցույց է տվել սվաստիկայով ադրբեջանական մեքենայի լուսանկարն ու Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու պղծումը:

«Որպեսզի ոչ ոքի մոտ պատրանքներ չլինեն՝ կապված ազատագրողների հետ, ինչպես համարում են ոմանք, եւ զավթված հողերի հետ, ինչպես կարծում են մյուսները, ահա, օրինակ, այս լուսանկարը: Սումգայիթ: Տեսնում եք: Սվաստիկայով մեքենա: Նման ազատագրողներ են եկել: Հասկանալի է: Իսկ ահա Շուշիի վանքը: Պղծել են: Ինչո՞ւ: Ինչո՞ւ»,-հռետորական հարց է ուղղել Սոլովյովը:

Ապա նա դիմել է Ալեքսանդր Խարչենկոյին, ով Շուշիի մասին ֆիլմ է նկարահանել:

«Եկեք խոսենք ANNA News-ի ռազմական թղթակից Ալեքսանդր Սերգեեւիչ Խարչենկոյի հետ, ով ցնցող ֆիլմ է նկարահանել: Այլ կերպ չես անվանի: Ընդ որում, նա ռիսկի տակ է դրել իր կյանքը: Նա ֆիլմ է նկարահանել Շուշիիում ապրող մարդկանց մասին, որոնք իմացել են, որ, պարզվում է, իրենք այնտեղ չկան: Նրանք կանգնել են եւ կռվել: Նրանք կանգնել եւ կռվել, այն դեպքում, երբ Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատար վարչապետը եւ Արցախի նախագահը նրանց հայտարարել են գոյություն չունեցող, իսկ Շուշին՝ հանձնված անառիկ ամրոց»,-նշել է Սոլովյովը:

Իր հերթին, Խարչենկոն ասել է, որ Շուշին չի պատրաստվել պաշտպանությանը:

«Եկեք սկսենք պարզագույն ճշմարտությունից. Շուշին չի պատրաստվել պաշտպանությանը: Ով երբեւէ եղել է Շուշիում, հիանալի պատկերացնում է, որ քաղաքը գտնվում է հսկայական ժայռի վրա, երեք կողմից պաշտպանված է ժայռերով: Այսինքն՝ ցանկության դեպքում կարելի էր կազմակերպել ինչ-որ պաշտպանություն, քանի որ այնտեղ մտնել հնարավոր կլիներ միայն հարավային կողմից՝ մեկ ճանապարհով, եւ այդ ճանապարհը կարելի էր ինչ-որ կերպ ականապատել, այսինքն՝ անել այնպես, որպեսզի Շուշին դառնա անառիկ ամրոց: Սակայն, ինչպես տեսանք, դա տեղի չունեցավ: Ձեզ մեկ պարզ ճշմարտություն կասեմ: Շուշիի գրոհը սկսվել է նոյեմբերի 6-ին առավոտյան ժամը 8-ին: Նոյեմբերի 7-ի առավոտյան Շուշիի հարցը փակված է եղել Ադրբեջանի զինված ուժերի համար, քանի որ նրանք այդ քաղաքը հսկողության տակ չեն առել»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ այդ պահից հայ զինծառայողները «խաչ» դիրքն են պահել: «Կա ոչ մեծ բլուր, որի վրա խաչ կա, եւ հայերը չէին կարող կորցնել այդ դիրքը, քանի որ այն նրանց համար սուրբ վայր է: Մի քանի օր պահել են, հակահարված տվել, փորձել մտնել Շուշի»,-նշել է Խարչենկոն:

«Այժմ ունենք այն, ինչ ունենք: Շուշի՝ հայ ժողովրդի խորհրդանիշը, կամ այսպես ասեմ՝ նույնն է, ինչը Կոսովոն Սերբիայի համար, այժմ գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ»,-պատմել է նա:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ