News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ապրիլյան պատերազմում Հայաստանն է հաղթել, այս մասին նաեւ խոսում է Նիկոլ Փաշինյանի ստեղծած ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։ Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն՝ անդրադառանալով դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քառօրյա պատերազմից հետո ինքը փողոց դուրս չի եկել։ 

«Ապրիլյան պատերազմում 800 հա, հետո պարզվեց, որ 400 հա կորուստ է եղել, բայց իրենք էլ փաստեցին, որ ՀՀ-ն հաղթել է։ Մենք այսօր ունենք շուրջ 9000  քառ․ կմ տարածք, որը Նիկոլ Փաշինյանը բոլորիս թիկունքում գաղտնի ստորագրեց փաստաթուղթ, դրանով հերիք չի 9000 քառ․ կմ  նվիրեց, մի հատ էլ ՀՀ տարածքով ճանապարհ տվեց թուրքին, սրանք համեմատելի չեն։ Նա պարտվեց, թասիբ, ինքնասիրություն պետք է ունենա ու հեռանա, այլ տարբերակ չկա»,- հայտարարեց Արսեն Բաբայանը։

Անդրադառնալով այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դրսեւորած կեցվածքին՝ Արսեն Բաբայանն արձանագրեց, որ այս պահին իշխող ուժի պատգամավորները ցույց են տալիս, որ նրանք մասնակից են դավաճանական քաղաքականությանը։

«Կարծում եմ ինչ-որ ժամանակ հետո կգտնվեն նրանց մեջ մարդիկ, որոնք զերծ կմնան դավաճան իշխանության գործունեությունը շարունակելուց։ Այնուամենայնիվ, մենք պետք է հիշենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ մեր ժողովուրդը կստիպի Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ, դրա փորձը մենք ունեցել ենք եւ հենց դրա համար է, որ վաղը ժամը 17։00-ին Ազատության հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու»,- ասաց նա։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում այն, որ ՊՆ եւ Զինված ուժերի գլխավոր շտաբը աջակցում  են Նիկոլ Փաշինյանին, Արսեն Բաբայանն արձանագրեց․ «Զինվորական կառույցները քաղաքականության մեջ չկան, եւ, բնականաբար, զինվորական ծառայողները պետք է իրենց գերագույն հրամանատար կոչվածին, վարչապետին ենթարկվեն»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ