News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի զրուցակիցն է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Պարոն Սանոսյան, Ադրբեջանը համաձայնվել է 10 օրով երկարաձգել Քարվաճառի շրջանից հայկական զորքի դուրսբերման ժամկետը՝ Քարվաճառով անցնող միակ ճանապարհի ոչ բավարար թողունակության հետ: Հաշվի առնելով, որ Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհն անցնում է ձեր ղեկավարած մարզով, կնշե՞ք, թե  ինչ աշխատանքներ եք իրականացնում Արցախի բնակիչների անվտանգ տարհանման կամ նրանց վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։

Մենք ամբողջովին ներգրավված ենք այս գործընթացի մեջ, զբաղվում ենք կազմակերպչական տարբեր հարցերով։ Համատեղ աշխատում ենք պաշտպանության նախարարության մեր գործընկերների, Քարվաճառի վարչական ղեկավարի հետ։ Որոշակի խնդիրներ առաջանում են՝ ճանապարհների ծանրաբեռնվածությունից սկսած, մինչև տրանսպորտով քաղաքացիների տեղափոխում, որոնք կարգավորում ենք։

Հյուսիսից Արցախին սահմանակից մարզը Գեղարքունիքն է և, կարելի է ասել՝ տեղահանվածների առաջին հանգրվանը հենց  ձեր մարզն է։ Շա՞տ է արդյոք այն արցախցիների թիվը, որոնք ցանկություն են հայտնել բնակվելու Գեղարքունիքում։

Կան, իհարկե։ Հաշվի առնելով, որ մարդիկ իրենց գույքն են տեղափոխում կամ անասունները, գյուղատնտեսական տեխնիկան։ Մենք մեր համայնքներում համապատասխան տեղեր ենք հատկացնում, որպեսզի  մարդիկ խնդիրներ չունենան և կարողանան տեղափոխել։  

Մտահոգություն չունե՞ք, որ Քարվաճառն Ադրբեջանի տիրապետության տակ անցնելուց հետո Գեղարքունիքի մարզի բնակիչները անվտանգության նկատառումներից ելնելով, գուցեև չցանկանան բնակվել մարզի սահմանամերձ շրջաններում։

Նման  խնդիր կարծում եմ չկա և չի լինի։ Պատերազմի օրերին անգամ Վարդենիսի տարածաշրջանում միջադեպեր եղան, և այդ ամենը ցույց տվեց, որ մեր բնակիչները ամուր կանգնած են և չեն պատրաստվում որևէ տեղ գնալ։ Հակառակը, բոլորիս մտքով մեկ բան է անցնում՝ ապրել, արարել, շենացնել և ամրանալ։

Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի վերաբնակեցումը հետպատերազմյան ներկա փուլում։

Առաջին հերթին մեր արցախցի հայրենակիցները, ովքեր տեղափոխվել են Հայաստան, պետք է վերադառնան Արցախ, տարբեր պետական ծրագրեր պետք է իրականացնել, որ նրանք էնտեղ շատ ավելի լավ պայմաններում ապրեն։

Դուք պատրա՞ստ եք ձեր մարզում ապաստանած արցախցիներին հետ ուղարկել իրենց բնակավայրեր, եթե այո՝ ինչպե՞ս։

Իհարկե, պատրաստ ենք. մենք պարբերաբար հանդիպում ենք, որպեսզի էստեղ հասկանանք նրանց կարիքները, խնդիրները, կլինի դա տրանսպորտի կամ այլ հարցերով, որպեսզի նրանց անվտանգ տեղափոխությունն ապահովենք։

Սոցիալական ցանցերում հրապարակվում են գործող իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում պատգամավորների, նախարարների, մարզպետների լուսանկարները՝ «հող հանձնողներ» գրությամբ։ Դուք ձեզ հող հանձնող համարու՞ մ եք։

Չեմ ուզում դա մեկնաբանել, կարծում եմ մեր հասարակությունն իր գնահատականը կտա բոլոր կողմերի գործողություններին։

Շարունակու՞մ եք հավատալ և անվերապահորեն աջակցել Նիկոլ Փաշինյանին։

Իհարկե։

Պատրաստվու՞մ եք հրաժարական տալ մարզպետի պաշտոնից։

Եթե թիմը կամ հասարակությունը նման պահանջ տեսնի, ինձ համար ընդհանրապես դա կարևոր չէ, ինձ համար, որպես մարդ միշտ կարևոր է եղել այն, որ որտեղ լինեմ, կարողանամ օգնել պետությանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ամենաշատ