Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ավստրիացի իր գործընկեր Ալեքսանդր Շալլենբերգին մանրամասն տեղեկացրել է նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակը ամբողջությամբ դադարեցնելու ուղղությամբ Ռուսաստանի ձեռնարկած միջնորդական ջանքերի եւ տարածաշրջանում առկա իրավիճակի մասին:
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը, նախարարները նշել են միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ ՓԳՀՎ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԿԽՄԿ-ի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը՝ մարդասիրական խնդիրները լուծելու եւ տարածաշրջանում մշակութային ու կրոնական ժառանգությունը պաշտպանելու համար: