News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բրիտանացի ծովակալ Հորացիո Նելսոնի արձանը հանվել է Բարբադոսի մայրաքաղաք Բրիջթաունի կենտրոնական հրապարակից` որպես գաղութային անցյալից ազատվելու նշան բրիտանական թագուհի Եղիսաբեթ Երկրորդին երկրի ղեկավարի պաշտոնից հեռացնելու պլանի մասին հայտարարումից երկու ամիս անց, հաղորդում է Reuters-ը:

Նելսոնի բրոնզե հուշարձանը Բրիջթաունի կենտրոնում կանգնեցվել էր 1813 թվականին` ի հիշատակ 1805 թվականին Տրաֆալգարի ճակատամարտում Բրիտանիայի հաղթանակի ֆրանսիական եւ իսպանական նավատորմի նկատմամբ:

Բացի այդ Բարբադոսը, որը գաղութացվել էր Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի եւ Ֆրանսիայի կողմից, կարեւոր դեր է ունեցել Նապոլեոնյան պատերազմների դարաշրջանում: Սակայն 1990-ականներից Բարբադոսի իշխանությունները սկսեցին պնդել Նելսոնի հուշարձանը հեռացնելու մասին` այն գաղութային անցյալի հիշեցում անվանելով: Կրքերը թեժացան նաեւ այն պատճառով, որ բրիտանացի ծովակալը պաշտպանում էր ստրկավաճառությունը, որի վրա հիմնված էր Բարբադոսի տնտեսությունը:

Հրապարակը, որտեղ կանգնեցվել էր հուշարձանը, նախկինում կոչվում էր Տրաֆալգարի հրապարակ, իսկ 1999-ին այն վերանվանվեց Ազգային հերոսների հրապարակի` չնայած Նելսոնը նրանց թվից չէ:

Հուշարձանը հեռացնելու ցանկությունը վերջին տարիներին սրվել էր նաեւ Ջորջ Ֆլոյդի սպանության կապակցությամբ ԱՄՆ-ում բռնկված բողոքներից հետո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ