News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ժողովրդին՝ նշելով, որ ինչպես ժողովուրդը 2,5 տարի առաջ իշխանության բերեց Փաշինյանին, այդպես էլ այժմ պիտի իշխանությունը վերցնի նրա ձեռքից։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Ի՞նչու իշխանությունը տրվեց այդ տգետ դավաճանին». անցած 2.5 տարում այս հարցը ստացել եմ միշտ, իսկ վերջին իրադարձությունների բերումով՝ գրեթե ամեն օր: Ընդ որում, թեման մեծամասամբ շահարկում են դավադրության տեսությունների կոնտեքստում եւ հատկապես մարդիկ, որոնք անմիջականորեն մասնակցել են Նիկոլի իշխանազավթմանը:

Բայց մի էական փաստ կա, որը բոլորն անտեսում են. Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, չեմ խուսափի այդ բառից, եղել է համաժողովրդական շարժման արդյունքում։ Փուլերը եւ տեխնոլոգիաները շատ լավ պատկերացնում եմ, գիտեմ կիրառված մանիպուլյացիաներն ու ստերը, տեսել եմ օտարերկրյա գործակալների ներգրավվածությունը, ծախսված փողը։ Դրան գումարած նաեւ տասնամյակների թույնը, որ հետեւողականորեն ներարկվել է հասարակությանը, բայց այդքանով հանդերձ, կան մի քանի երկաթյա փաստ, որոնք կթվեմ ըստ հերթականության.

1. Մարդիկ մերժում էին Սերժ Սարգսյանին եւ պնդում. միայն նա չլինի, միայն «սրանք» չլինեն,

2. Հրապարակի տասնյակ հազարավորները եւ համացանցի հարյուր հազարավորները երազում էին Նիկոլին տալ միանձնյա իշխանություն,

3. Սփյուռքը հնարավոր բոլոր ձեւերով ու միջոցներով սատարում էր այդ

գործընթացին,

4. Մարդիկ պարալիզացրին երկիրը եւ ուղղակի ստիպեցին, որ Նիկոլն ընտրվի վարչապետ՝ կուրորեն ենթարկվելով նրա հրահանգներին,

5. Երեւանի ընտրություններին հաստատեցին իրենց կամքն ուղիղ քվեարկությամբ՝ ընտրելով Նիկոլին եւ նրա ծաղրածուին,

6. Շրջափակեցին ԱԺ-ն եւ ստիպեցին, որ այն ինքնալուծարվի,

7. ԱԺ ընտրություններում 70 տոկոս ձայն տվեցին Նիկոլին։ Խորհրդարան անցած մյուս 2 ուժերը ընտրվեցին նաեւ այն պատճառով, որ ողջունել են հեղափոխությունը։ Ժողովուրդը ձեւավորեց խորհրդարան՝ այդ պահին դե ֆակտո առանց ընդդիմության։

Հայաստանի ժողովուրդը, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մեծամասնությունը եւ հասարակական կարծիքը այս 2.5 տարվա ընթացքում բազմիցս ապացուցել են, որ Նիկոլն իրենց միակ ընտրությունն է՝ գիտակցված, հաստատված, ու վերահաստատված տարբեր ձեւերով։

Այդ ընտրությունն ամեն օր վավերացրել են Հայաստանի եւ Սփյուռքի ֆեյսբուքյան օգտատերերը։ Հավատարմության եւ սիրո խոստովանություններ են արել համահայկական բոլոր խոշոր կազմակերպությունները (հակառակը չեմ հիշում)։

Նիկոլին հրապարակավ դեմ արտահայտվողների ցանկը շատ փոքր էր ու բոլորին հայտնի:

Հիմա, այսքանն արձանագրելով, դեռ կա հարց, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս Նիկոլը եկավ իշխանության։ Բայց չէ որ դուք եք այն տվել Նիկոլին։ 2.5 տարում՝ անընդհատ։ Աննահանջ։

Որ Նիկոլը դավաճան վիժվածք է, դա արդեն փաստ է։ Բայց մեր իրական թշնամին «նիկոլիզմն» է, որի դժոխային մարմնավորումը հենց ինքը՝ Նիկոլն է: Հետեւաբար, ժողովրդի ձայնն ու քվեն, որ տրվեց Նիկոլին, պիտի նրանից վերցնել նույն ձեւով։ Ժողովուրդն է բերել, ժողովուրդն էլ պետք է տանի։ Այդպես եւ՛ արդար է եւ՛ տրամաբանական։

Այսօր մի շարք քաղաքական ուժեր պայքարում են դավաճանի դեմ՝ հանուն հայրենիքի եւ հանուն բոլորի։ Նրանց միացել են շատ անկուսակցական, ապաքաղաքական մարդիկ, որոնք չեն ցանկանում լռել: Դուք կարող եք նրանց միանալ եւ իրավունք ունեք չմիանալ։ Բայց դուք իրավունք չունեք ոչինչ չանել։ Նրանց չե՞ք ցանկանում։ Ինքնակազմակերպվեք։

Ովքեր բերել են Նիկոլին իշխանության՝ փողոց փակելով, խորհրդարան շրջապատելով, Նիկոլի թեկնածությունը պարտադրելով, պատգամավորների տան դիմաց սեւ ժապավեն կապելով, չքվեարկողներին՝ ահաբեկելով, ֆեյսբուքում արշավ սկսելով, արե՛ք նույնը։ Արեք այն, ինչ արել եք 2.5 տարի առաջ։ Դա կլինի հայրենիքի նկատմամբ ձեր սխալի հետեւանքների փոխհատուցման կարգը, ձեր անձնական մեղքն ընդունելու եւ շտկելու ձեւը։

Դուք դա չեք անում Քոչարյանի եւ Սերժի համար։ Իրենց ինչ ուզում էիք, արդեն արել, վերջացրել եք։ Այդ մարդկանց առաքելությունն ավարտված է, իսկ Արցախի կորստով զրոյացավ նրանց եւ շատերի կյանքի գործը։

Դուք դա անում եք, որ շտկեք ձեր սխալը եւ անում եք հայրենիքի դավաճանի դեմ։ Սկսեք զրոյական կետից, ինչպես մեկ անգամ սկսել եք: Մերժեք Նիկոլին, պնդելով՝ «ով ուզում է լինի, միայն սրանք չլինեն»:

Րոպե առաջ փրկենք Հայրենիքը տգետ աթոռապաշտի կործանարար գոյությունից»։

«Ի՞նչու իշխանությունը տրվեց այդ տգետ դավաճանին». անցած 2.5 տարում այս հարցը ստացել եմ միշտ, իսկ վերջին...

Опубликовано Mikayel Minasyan Среда, 18 ноября 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
Նա կոչ արեց խաղաղության հասնել այնպես, որ Կիրանցի բնակիչը այս պրոցեսից…
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Առավոտյան մոտեցա ոստիկաններին, խնդրեցի ճանապարհը բացել, որ կողքի գյուղերի ժողովուրդը ստիպված չլինեն այդքան ժամանակ ծախսել ու շրջանցել, ասացին վաղը կբացվի ճանապարհը...
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ոստիկանական ուժերը, սակայն, շարունակում են փակ պահել գյուղի երկու մուտքերը` Սարիգյուղի և Բաղանիսի կողմից...
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը վերաբերող...
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի...
Ամենաշատ