News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ազատության հրպարակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը: Նշենք, որ նախորդ հանրահավաքը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին: Նախօրեին՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ ընդդիմադիր երկու քաղաքական ուժերը նախաձեռնել էին արտահերթ նիստ՝ արտակարգ դրությունը չեղարկելու եւ վարչապետի հրաժարականի օրակարգերով, սակայն ԱԺ խորհրդի նիստին քվորում չէր եղել, հետեւաբար նման օրակարգով նիստը ձախողվել է:

Հանրահավաքի մեկնարկին ոստիկանությունը բարձրախոսով հաղորդում է, որ ռազմական դրության պայմաններում հավաքներն արգելված են, իսկ սահմանված կարգը խախտողները կենթարկվեն պատասխանատվության:

Ընդդիմադիր 17 կուսակցությունները պատրաստել են ճանապարհային քարտեզ, ըստ որի, վարչապետի հեռացումից հետո խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի, ժողովրդի կողմից վստահելի, պրոֆեսիոնալ մարդկանցով ձեւավորվի ազգային համաձայնության ժամանակավոր Կառավարություն, որն էլ կլուծի երեք խնդիր:

Այդ խնդիրներն են. «Հնարավորինս վերատեսչության ենթարկել զինադադարի հայտարարությամբ նախատեսված համաձայնությունները եւ նվազագույնի հարցնել մեր կորուստները։ Երկրորդ՝ արտահերթ քայլեր ձեռնարկի պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար, անվտանգային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, տնտեսական բոլոր հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ։ Եվ երրորդ՝ սեղմ ժամկետներում կազմակերպել ազատ, արդար, հավասար պայմաններով խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում մեր ժողովուրդը կորոշի իր իշխանությանը եւ կձեւավորի նոր իշխանություն»,-ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նշենք, որ ինչպես նախորդ հանրահավաքների ժամանակ, այս անգամ եւս հանրահավաքից առաջ ընդդիմադիր ուժերի ղեկավարները հրավիրվում են ՀՔԾ:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ