News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ինձ այս հարթակ է բերել իմ մարտական ընկերների աստղաբույլը, ովքեր զոհվել էին առաջին պատերազմի ժամանակ։ Ինձ այս հարթակ է բարձրացրել իմ մարտական ընկերների աստղաբույլը, ով այսօր կանգնած է մարտական դիրքերում եւ չի ցանկանում իջնել՝ կորցնելու հայրենիք չունի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը։

«Այսօր ինչ որ փռչոտ-քրչոտ հող է հանձնում, ով ես դու, սրիկա»,- ընդգծեց նա։

Նախկին պաշտոնյան անդրադարձավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ ունեցած հանդիպմանն ու  ասաց, որ պատրաստակամություն է հայտնել խոնարհաբար ծառայել, որպեսզի կաշառակերությունը վերանա, միայն թե հողերը չհանձնեն։

«Իսկ դու սրիկայաբար ասացիր՝ մենք հող տվող չեն, ո՞վ ես դու, հող տվող դավաճան։ ԱԺ պատգամավորներ, Վարազդատ Կարապետյան, քո հանձնաժողովում հավաքել էիր իմքայլականներին, հավաքել էիր բնապահպանական տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատարին եւ այնտեղ էլ ես ասացի Սիփան Փաշինյան, որ հորջորջում էիր պետք է վերացնել էկոլոգիան, այնտեղ էլ ես քեզ ասացի՝ պայքարել եմ Սեւանի համար,  անտառների համար, որ էսօր կտրում եք,  որ քո քավորը, թե սանիկը էսօր սրիկայաբար տախտակ է քաշում, այն ժամանակ էլ ասացի՝ ամեն ինչ կարվի երկրի համար, միայն, թե խնդրում եմ հող չհանձնեք, տվեցի՞ք սրիկաներ, տվեցիք հողն էլ, զինվորին էլ, կորեք սրիկաներ»,- նշեց նա։

Այնուհետեւ Իգոր Սարգսյանը դիմեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարայնին, ով իր համար հարգված զինվորական է եղել։

«Օնիկ, վարչապետին քո խորհուրդը կապիտուլյացիա՞ն էր»,- նկատեց նա։

Տպել
Ամենաշատ