News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները եւս երկու տարով առաջադրեցին Նենսի Փելոսիին Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի պաշտոնում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Խոսնակի թեկնածությունը պետք է հաստատվի Ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի կողմից հունվարի սկզբին, երբ հանրապետականներն այս պաշտոնում առաջադրեն իրենց թեկնածուին: Այնուամենայնիվ, նրանց դժվար թե հաջողվի հասնել իրենց թեկնածուի ընտրությանը, քանի որ կմնան փոքրամասնություն՝ չնայած ստացած լրացուցիչ տեղերին:

Որպես խոսնակ՝ 80-ամյա Փելոսին Ներկայացուցիչների պալատում օրակարգ է հաստատում եւ երկրորդ տեղում է նախագահի պաշտոնի համար, եթե այդ տեղը թափուր մնա։

Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների փակ հանդիպման ժամանակ Փելոսին ասել է, որ իր առաջնահերթություններից մեկը կլինի իրավապահ մարմինների բարեփոխումների օրինագծի ընդունումը, ինչպես նաեւ առողջապահության եւ բնապահպանության ոլորտում նախաձեռնությունները:

Վերընտրվել են նաեւ մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերը, մեծամասնության խմբակցության քարտուղար Ջեյմս Քլայբեռնը եւ մի շարք այլ օրենսդիրներ, որոնք ներկայում ղեկավար տարբեր պաշտոններ են զբաղեցնում:

Դեմոկրատները հուսով էին, որ ընտրությունների արդյունքում կկարողանան մեծամասնություն կազմել Ներկայացուցիչների պալատում, բայց նրանք կարող են կորցնել մոտ մեկ տասնյակ տեղ, ինչը կբարդացնի օրենսդրական օրակարգի անցկացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ