News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ավրորան» հայտարարել է Արցախի բնակչությանն ուղղված մարդասիրական աջակցության առաջին նախագծերը:

2020 թ. նոյեմբերի 18-ին մեկնարկեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագիրը, որով անմիջական օգնություն կտրամադրվի Արցախի բնակչությանը: Առանձնացված առաջին նախագծերն են.

1.            Աջակցություն Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերից (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ) բնակիչների տարհանման համար՝ 10.000 ԱՄՆ դոլար,

2.            Աջակցություն 15 օր շարունակ Սեւանում, Դիլիջանում, Երեւանում ապաստանած 166 մարդու սննդի կազմակերպման համար (Victory-2020 հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար

3.            Աջակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանին կենտրոնական շուկան վերականգնելու համար՝ 10.000 ԱՄՆ դոլար,

4.            Առաջին անհրաժեշտության իրերի 50 փաթեթի տրամադրում Արցախից տեղահանված եւ Հայաստան տեղափոխված երեխաներին (Արարատի մարզ, Global Shapers կազմակերպության հետ համատեղ)՝ 2.050 ԱՄՆ դոլար,

5.            Կենսական նշանակության դեղորայքի ձեռքբերում Արցախում բնակվող տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 2.000 ԱՄՆ դոլար:

Բացի այդ, «Ավրորան» սկսել է նախագծերի հայտերի ընդունում, որոնք կօգնեն տուժած երեխաներին, տեղահանված ընտանիքներին եւ վիրավորներին Արցախի եւ Հայաստանի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ