News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այժմ Նոր Սեյսուլան գյուղում եմ, վերջին տներից արդեն մարդիկ տեղափոխում են իրենց իրերը, իրենց հոտը․․․

Այժմյան Մարտակերտի, սովետական Ադրբեջանի Աղդամի շրջանում գտնվող, եռակողմ համաձայնությունից հետո Ադրբեջանին հանձվող 7 գյուղերից մարդկանց տեղահանման գործընթացը ավարտին է մոտենում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մարտակերտի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը։

«Այժմ Նոր Սեյսուլան գյուղում եմ, վերջին տներից արդեն մարդիկ տեղափոխում են իրենց իրերը, իրենց հոտը։ Մարտակերտ են տանում, Մարտակերտի հարակից գյուղեր են տանում, որոշներն անգամ Հայաստան են տանում։ Մարդկանց օգնում, ավտոմեքենաներ ենք տրամադրում,  ով մեքենա ունի, վառելիք ենք տրամադրում»,- ասաց նա՝ հայտնելով, որ բնակիչներից ոմանք հրկիզում են իրենց տները՝ նախքան Ադրբեջանին հանձնելը։

Ավելի քան 2000 բնակիչ է տեղահանվում Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերից։

Բնակիչները միայն մեկ օր առաջ էին տեղեկացել, որ այդ գյուղերը նույնպես հանձնվում են Ադրբեջանին, քանի որ նախկինում եղել են Աղդամի շրջանում։ Նրանց ժամանակ էր տրվել տեղահանվելու մինչեւ այսօր ժամը 23։00-ն։

Նշենք, որ գյուղերը տեղակայված են անմիջապես Մարտակերտ - Ստեփանակերտ մայրուղու հարեւանությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ