News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլական պատգամավորները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկել են Արցախի բնակիչների հարցը:

Բանն այն է, որ այժմ Երեւանում եւ տարբեր մարզերում Արցախից եկած քաղաքացիներ կան. նրանք տարբեր խնդիրներ ունեն, որոնք շուտափույթ լուծում են պահանջում, ինչի համար էլ իմքայլականները կառավարության են գնացել՝ հասկանալու համար, թե ինչ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ դրանց լուծում տալու համար: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որին հայրենի օրենսդիրները հարցեր են ուղղել՝ հասկանալու համար, թե ինչպես է նախարարը պատրաստվում այդ հարցերին լուծում տալ: Նախարարն ասել է, որ իրենք ամբողջ իրենց թիմով լծված են այդ աշխատանքները կատարելու համար:

Բաթոյանին ասել են, որ արցախցիների համար այսօր գլխավոր հարցը կեցության հարցն է, որին պետք է շտապ լուծում տալ: Փոխվարչապետը հայտարարել է, որ պետք է օրենսդիրն ու գործադիրը ամեն ինչ շատ արագ անեն, որպեսզի այդ հարցերին լուծում գտնեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207
Էլիտաները իրենց երեխաներին ուղարկում էին էլիտար դպրոցներ, իսկ մեր ժողովրդի երեխաներին ուղարկում էին...
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում
«Տավուշը հանուն հայրենիքի» ակտիվից բացի, նա որոշակի տեղ է տալիս Աբրահամ Գասպարյանին, Ավետիք...
«Ժողովուրդ». Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա
ՀՀ Հակակառուպցիոն դատարանը վերջինիս արդեն երրորդ անգամ է հրավիրում հարցաքննության՝ ՊԲ նախկին...
«Հրապարակ». Խորհրդարանի պաշարում կլինի՞
Ի դեպ, նախօրեին, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Սարգսյանը եւ Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով
Ի դեպ, դատական համակարգում լուրեր կան, որ, միգուցե, բոլոր կին դատավորները ինքնաբացարկ հայտնեն...
«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են
Արդյունքում հաջողվել է կազմակերպել ԱՄՆ-ում Հայոց արեւմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ