News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի տարբեր մասերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փողոցներ են փակել։ Բաղրամյան պողոտա- Դեմիրճյան փողոցի խաչմերուկը փակած ցուցարարներին ոստիկանները բերման են ենթարկում, նրանց թվում էր նաեւ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

Բերման ենթարկվեց նաեւ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանըմ ով նշեց. «Յուրաքանչյուր գիտակից քաղաքացի պետք է բարձրացնի իր բողոքի ձայնը էս դավաճանական գործողությունների հետ կապված։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է այսօր դուրս գա փողոց եւ իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտի: Դեռ գալու են նոր դժվարություններ, դրանց թվում Ադրբեջանի կողմից միջազգային դատարաններում ներկայացրած հայցերը բերելու են նրան, որ այս  ժողովուրդն ապրելու է թշվառ ու աղքատ: Պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ստեղծվի ժամանկավոր կառավարություն եւ ստեղծվի իրավիճակ, երբ մասնագետները կարողանան շտկել ինչժ-որ հնարավոր է շտկել»:

Այդ պահին մեկը նրան ասաց. «Գնայիր սահմանը պահեիր», ինչին Սաղաթելյանն արձագանքեց. «Տականքի ծնունդ, ես պահել եմ սահմանը»:

Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեցին նաեւ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանին:

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երևանի տարբեր վարչական շրջաններում փակում են փողոցները, ինչի ընթացքում տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել։ Այսօր նմանատիպ ակցիաներ տեղի են ունեցել նաև Գյումրիում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ