News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Դավիթ Տոնոյանի հրաժարականին վերաբերում եմ շատ նորմալ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Դավիթ Տոնոյանը պետք է ինքը հրաժարական տար, ոչ թե սպասեր՝ իրեն հեռացնեին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Անդրադառնալով Պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի գործունեությանն ու անցած ճանապարհին՝ Քոչարյանն ասաց. «Նա այն նույն սերնդակիցն է մեր, որն 90-ական թվականներից կերտում էին մեր Զինված ուժերի կառուցումը մինչեւ այն պահը, երբ ինքը նշանակվեց Վազգեն Սարգսյանի կողմից նախարար։ Հետագայում ճակատագիրը փոխեց բոլորիս կյանքի ընթացքը եւ այսօր պատմությունը կարծես՝ կրկնվում է։ Ես զբաղեցնում եմ Վազգեն Սարգսյանի առաջին զբաղեցրած պաշտոնը, Վաղարշակ Հարությունյանը զբաղեցնում է Պաշտպանության նախարարի պաշտոնը։ Դա նշանակում է, որ անելիք ունենք, եւ մեր կորուստների վերադարձը պետք է լինի առաջնահերթ»։

Տպել
Ամենաշատ