News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վարչապետ դառնալու նպատակ չկա: Այդ մասին 168.am-ին տված հարցազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

«Այդ իրենք են պայքարում աթոռին մնալու համար, կարչած են աթոռներից: Այս խայտառակ պարտությունից հետո, հողերը հանձնելուց ու այսքան զոհեր տալուց հետո դեռ ցանկանում են մնալ ու ծրագրեր են ներկայացնում: Մենք այսօր պետք է միասնական լինենք, մենք այսօր այնպիսի վիճակում ենք, կարծես ամենավատ անդունդի մեջ ենք: Այսօր մեզ կփրկի մասնությունն ու համախմբվածությունը: Հանրության կողմից ընդունելի թեկնածուի կողքին ես կկանգնեմ եւ կաջակցեմ»,- ասաց նա:

Հարցին, թե ինձն անձամբ չի ցանկանում դառնալ վարչապետ, Ծառուկյանը տվեց լակոնիկ պատասխան. «Ոչ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ