News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նիկոլն այսօր պաշտպանության նախարարությունում հայտարարել է «Մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել եւ ինչ պետք է անենք այդ սխալներից հետեւություններ անելու համար»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ, որ ՊՆ նորանշանակ նախարարի ներկայացման հավաքին ներկա գեներալները, սպաներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները լավ գիտեն, թե ո՞րն է սխալը եւ ինչպե՞ս դա ուղղել. «...Նիկոլին չէր կարելի ընտրել վարչապետ, եւ քանի դեռ շատ ուշ չէ, նրան օր առաջ պետք է հեռացնել վարչապետի պաշտոնից»։

Այս խայտառակ պարտության ցանկացած վերլուծություն բերելու է մի եզրահանգման. «ՀՀ զինված ուժերն ու Արցախի պաշտպանության բանակը հնարավոր ամեն բան արել են պատերազմում հաղթելու համար։ Սակայն ՀՀ վարչապետը եւ նրա բոսյակ կառավարությունն ամեն ինչ արել են, որպեսզի հնարավորություն տան ալիեւին՝ հասնել Շուշի»։

Դավաճանության հեղինակը դեռ խոսում է իրավիճակը վերլուծելուց ու սխալներից։

Հ.Գ. Իսկ ՊՆ նախարարին, այս իրավիճակում, հեռացման ենթակա դավաճան կառավարությունում հայտնվելու առիթով շնորհավորե՞լն է ճիշտ թե՞ ցավակցելը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ