News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից:

Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ Արցախի հերոս, գեներալ-գնդապետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետն ախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը օրերս ասուլիսում մի շարք ուշագրավ հյտարարություններով էր հանդես եկել: Մասնավորապես նշել էր, որ պատերազմի երրորդ օրը քաղաքական ղեկավարությունը դադարեցրել է զորքերի լրահամալրումը, փոխարենը կամավորականների ջոկատներ են կազմվել եւ ուղարկվել առաջնագիծ:

Նաեւ անդրադարձել էր սպառազինության գնումներին՝ նշելով, որ 2018-ի սպառազինությունների պլանը փոխվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ