News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը, որը առաջնագծում է եղել պատերազմի բոլորի օրերին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվող հանրահավաքին բեմահարթակից պատմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ կապված մի դեպքի մասին։

«Հոկտեմբերի 2-ին եկել էր մոտս, բժշկական պարագաներով արկղեր կային, որ Երեւանից ինձ էին ուղարկել, մեքենայից իջեցրեց, մի քանի բան մնաց մեքենայում։ Հարց տվեցի՝ ասեցի՝ բա էս ո՞ւր ես տանում, ասեց՝ Ջաբրաիլ եմ տանելու։ Ընկեր, ասեցի, ի՞նչ Ջաբրաիլ, Ջաբրաիլը հանձնած ա, ո՞նց ես տանում, ասեց՝ ի՞նչ ես խոսում, Ջաբրաիլը մեր ձեռքում ա։ Ասեց մի րոպե՝ զանգեց էստեղ, իմացավ, որ չէ, Ջաբրաիլը մեր ձեռքում ա, ասեցի՝ դե գնա։ Իհարկե, չգնաց, հետն էլ մի հատ կասկով, թմբլիկ, եղբայրը Արարատի մարզպետարանում էր աշխատում, վերջում փախցրեց դասալիք շան տղուն, բերեց Երեւան։ Փաստերով եմ խոսում, թող կանչեն, պատասխանը տամ։ Մի քանի օր առաջ էդ դասալիք էշն էստեղ կառավարության դիմաց կանգնած իր նման մի քանի թափթփուկներով պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին»,- պատմեց նա։

Տպել
Ամենաշատ