News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիան չպետք է սահմանափակվի խոսքերով, այլ պետք է իրական գործողություններ ձեռնարկի, որոնք թույլ կտան բարելավել վիճակը աշխարհի մի շարք տարածաշրջաններում, ինչպես նաեւ բարենպաստ ազդեցություն կունենա Եվրամիության հետ նրա հարաբերությունների վրա: LCI հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը:

«Բացարձակ բավարար չեն այն հաշտեցնող հայտարարությունները, որոնք վերջին 2-3 օրերին անում է նախագահ Էրդողանը: Մեզ պետք են իրական գործողություններ»,-ասել է նա: Նրա խոսքով՝ այդ գործողությունների թվում են «բավական պարզ գործողություններ, որոնք պետք է կատարել Միջերկրական ծովում եւ Լիբիայում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում: Նախարարը նշել է, որ Թուրքիան պետք է ԼՂ-ից հեռացնի սիրիացի զինյալներին, որոնք այնտեղ էին հայտնվել Թուրքիայի աջակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շատ տարաձայնություններ ունենք Թուրքիայի հետ»,-նշել է նա: Լե Դրիանը նշել է այդ երկրի «էքսպանսիոնիստական ձգտումները»: «Թուրքիան դե-ֆակտո ագրեսիվ գործողություններ է իրականացնում ԵՄ անդամ երկու երկրների նկատմամբ»,-ասել է ֆրանսիացի նախարարը:

«Եվրամիությունը դեկտեմբերին գնահատական կտա տեղի ունեցածին»,-հավելել է Լե Դրիանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ