News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 01
USD
506.4
EUR
606.82
RUB
6.65
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Փարիզն ու Անկարան շատ տարաձայնություններ ունեն, որոնք պետք է քննարկել, սակայն Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի «զրպարտիչ հայտարարությունները» չեն նպաստում երկխոսությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք շատ տարաձայնություններ ունենք, որոնք պետք է քննարկենք մեկը մյուսի հետեւից…Միեւնույն ժամանակ, Էրդողանը զրպարտիչ հայտարարություններով է հանդես գալիս, որոնք չեն նպաստում երկխոսությանը»,-LCI հեռուստաալիքին ասել է Լե Դրիանը:

Ավելի վաղ Լե Դրիանը հայտարարել է, որ Փարիզում ակնկալում են, որ Թուրքիայի ղեկավարությունը կդադարեցնի վիրավորանքները, զրպարտությունն ու սպառնալիքները՝ ուղղված Ֆրանսիային:

Հոկտեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել ֆրանսիական ապրանքներ գնելուց: Մի քանի օր անց այն բանից հետո, երբ Էրդողանը հայտարարել է, որ Էմանուել Մակրոնը «պետք է բուժի հոգեկանը», Փարիզը Անկարայից հետո է կանչել իր դեսպանին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել