News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի առավոտյան պղնձի գինն ընկնում է` ուրբաթ օրվա աճուրդներին գրեթե 3 տոկոսանոց աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները:
Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.18 տոկոսով` մեկ ֆունտի (մոտ 0.45 կիլոգրամ) դիմաց հասնելով 3.28 դոլարի, հաղորդում է Prime-ը:

Ուրբաթ օրը Լոնդոնի մետաղների բորսայում (LME) աճուրդների ընթացքում պղնձի մեկ տոննայի արժեքը երեք ամիս անց մատակարարմամբ աճել է 2.6 տոկոսով` կազմելով 7277.5 դոլար, ալյումինի արժեքը` 0.03 տոկոսով` կազմելով 1993 դոլար, ցինկի արժեքը` 1.25  տոկոսով` մեկ տոննայի դիմաց կազմելով մինչեւ 2793.5 դոլար: Իսկ Comex-ում աճուրդների արդյունքում պղնձի ինքնարժեքն աճել է 2.78 տոկոսով:

Երկուշաբթի ներդրողները նախընտրում են ֆիքսել շահույթն ուրբաթ օրվա ակտիվ գնումներից հետո: Դա պայմանավորված էր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման շուրջ ընդհանուր լավատեսությամբ, ինչպես նաեւ Չիլիում` այս մետաղի աշխարհի առաջատար արտադրող երկրում հանքավայրերից մատակարարումների խափանման ռիսկերով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ