News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Արդեն մեկ ժամից ավել է՝ ինչ մեր ընկերներից Գարիկ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել, ես միանում են նրան եւ  անժամկետ հացադուլ եմ հայտարարում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Անցնող տասնօրյակի ընթացքում քաղաքական պայաքարի բազում փորձեր եղան, որին մասնակից եղա նաեւ ես։ Այն պահանջները, որը ներկայցվում էր հասարակության, քաղաքական ուժերի, գիտական շրջանակներից, այդ թվում ԵՊՀ-ի շարքային մարդկանց կողմից՝ հստակ է։ Վարչապետը՝ միայնակ, առանց խորհրդակցելու որեւէ մեկի հետ՝ սկսած բանակից մինչեւ Կառավարություն, քաղաքակն ուժերի՝ ստորագրել է կապիտուլյացիոն մի հայտարարություն, որն իր ապաշնորհ գործունեությամբ երկուսուկես տարվա ընթացքում փլուզել է մեր արտաքին դիվանագիտական հարաբերությունները ռազմավարական դաշնակցի, ինչպես նաեւ այլ երկրների հետ»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Նա շարունակեց, որ վարչապետը հնարավորություն է  ունեցել պատերազմի տարբեր փուլերում շատ ավելի լավ պայմաններով զինադադար կնքել, սակայն իր փրկության համար այդ քայլին չի գնացել։

«Մեր հայրենիքի մեծագույն մասը մեկ ստորագրությամբ հանձնեց թշնամում, նա օր առաջ պետք է գնա»,- շեշտեց  Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ նա չի կարող որեւէ դիվանագիտական գործունություն ծավալել, հատկապես՝ արցախյան հարցում, բանակցային պրոցեսում։

«Ցավոք, անցնող տասը օրերին պարզ դարձավ, որ նա շարունակում է կառչած մնալ իր աթոռից, նա շարունակում է ամեն ինչ անել, որ վարչապետական աթոռը պահպանի, նա պատրաստ է զոհաբերել իր շրջապատից բոլորին, միայն թե մնա Կառավարության շենքում»,-ընդգծեց Գեղամ Մանուկյանը։

ՀՅԴ անդամը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին կողմ են նաեւ հենց իշխանության կազմում։

«Առանց խտրության բոլորը համաձայն են, այդ թվում՝ իշխանական խմբակցության պատգամավորներ, որոնք էկրանից այն կողմ՝ անձնական շփումներում  ասում են՝ այո, նա պետք է հեռանա, բայց սա պետք է դառնա համահայկական, համահայաստանյան պահանջ, նա օր առաջ պետք է հեռանա»,- նկատեց Գեղամ Մանուկյանը։

Հացադուլ հայտարարելը Գեղամ Մանուկյանի վերջին միջոցն է, որին կարող է ինքը դիմել եւ պահանջել վարչապետի հրաժարականը։ Նա հացադուլը կանցկացնի

Կառավարության շենքի մոտ:

Հարցին, թե հանրահավաքները շարունակվելու՞ են, Գեղամ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ այո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Երևանում կայանալիք համազգային հանրահավաքին
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը տեղեկացնում է, որ մասնակցելու է մայիսի...
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Եղել են նաեւ դեպքեր, երբ ՏԻՄ մարմիններից ժողովներ են կազմակերպել այս օրերի...
«Զգացողություն է, երբ զավակը լսում է հոր ձայնը». Արցախցիները Նոր Հաճնում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ...
Վերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Չարենցավանից մեկնարկել է և ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր…
Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան. մեզ ազդակ են հղում միանալու. Բագրատ Սրբազանը հեգնեց
Բոլոր խորհրդարանական ու արտախորհրարանական ուժերը ներկա են այստեղ. Այս...
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի...
Ամենաշատ