News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիան անընդունելի է համարում ԱՄՆ-ի հետ քաղաքական առեւտուրը՝ կապված Ս-400 ռուսական զենիթահրթիռային համալիրների գնման հետ, որոնք ձեռք են բերվել երկրի պաշտպանության համար, հայտարարել է երկրի իշխող կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի խորհրդական Ունալ Չեւիքյոզը հայտարարել էր, որ թուրքական իշխանությունները Ս-400-ը չեն տեղակայում՝ ԱՄՆ պատժամիջոցներից վախենալով, եւ այս թեման մնալու է ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ իշխանության գալու դեպքում ընդդիմության օրակարգում։

«Չեւիքյոզը ամերիկյան ղեկավարությանը Ս-400-ի գնումը չեղարկելու քարտ-բլանշ է տալիս, որոնք մենք ձեռք ենք բերել Թուրքիայի անվտանգությունը պաշտպանելու համար։ Մեր երկրի անվտանգությունը եւ հայրենիքի պաշտպանությունը առեւտրի առարկա չէ։ Այս թեմայով ոչ մի քաղաքական առեւտուր ընդունելի չէ»,- Twitter-ում նշել է Չելիքը։

Ռուսական ՀՕՊ նորգույն Ս-400 համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել են 2019 թվականի հուլիսի կեսից։ Վաշինգտոնը պահանջել էր հրաժարվել գործարքից եւ փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրները՝ սպառնալով հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել Թուրքիային նորագույն F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաեւ պատժամիջոցներ սահմանել ըստ CAATSA օրենքի։ Անկարան հրաժարվել է զիջումների գնալ եւ շարունակել է բանակցությունները Ս-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ