News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում, վկայում է համաշխարհային վերակառուցման գործընթացի մասին, որում Թուրքիան խաղում է առանցքային դերերից մեկը: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաընկերության «Կիրակնօրյա երեկո` Վլադիմիր Սոլովյովի հետ» թոք շոուի եթերում հայտարարել է «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանը:

Կուրղինյանը նշել է նաեւ, որ շատ երկար ժամանակ նա փորձում էր իսրայելական վերնախավին հասցնել ամենապարզ բանի ըմբռնումը, որ խալիֆայության շարունակական ձեւավորումը Մերձավոր Արեւելքում իրականացվում է նպատակային կերպով եւ Միացյալ Նահանգների աջակցությամբ: Եվ Իսրայելն ամեն կերպ հերքում էր դա` գիտակցելով, որ եթե դա այդպես է, ապա դա Իսրայելի վերջն է նշանակում:

«Ինձ համար դժվար էր պատկերացնել, որ մի օր Իսրայելում ինչ-որ խոշոր գործիչ կասի, որ Թուրքիան աշխարհի անվտանգության գլխավոր սպառնալիքն է... Այժմ «Մոսսադ»-ի ղեկավարը, ով ընդհանրապես չի սիրում խոսել, հայտարարում է, որ Միջին Արեւելքում համաշխարհային անվտանգության հիմնական սպառնալիքը Թուրքիան է, իսկ Իրանը երկրորդական է, նշանակություն չունի»,- ասել է Կուրղինյանը:

Ստեղծված իրավիճակում, ըստ քաղաքագետի, դա կարող է գլոբալ վերակառուցում նշանակել Մերձավոր Արեւելքում: Այդ դեպքում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տեղի ունեցող չափից ավելի մերձեցումը` միասնական պետության ձեւավորման հունով, այս գործընթացի մի մասն է: Գործընթացի մի մաս է նաեւ Թուրքիայի կողմից հրահրվող լարվածությունը հունական Կիպրոսում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ