News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Բոլորդ գիտեք, որ գործողություններ են գնում, զոհվածների մարմիններ են հանում. երեկ մենք Մատաղիսից, Մարտունիից եւ դեպի աջ գնացող  կետերից հանել ենք մարմիններ: Այս մասին ՊՆ-ի մոտ զոհված ու գերի ընկած զինծառայողների ծնողների ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց Մարտական գործողությունների ընթացքում  անհետ  կորած   ու գերեվարված  զինծառայողների հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանը:

Ծնորղները նշեցին, որ ավելի ճիշտ կլինի նախ ողջերի հարցերով զբաղվեն, քանի որ Հադրութի մողմերում հնարավոր է ողջ զինվորներ լինեն, այդ թվում գերի ընկած. «Հոկտեմբերի 5-ից մենք խաբար չունենք, դուք նոր հանձնաժողով եք ստեղծո՞ւմ: Երբ որ Սասուն Միքայելյանը վիրավորվեց, սաղ իմացան, մեր երեխեքը 50 օր կորել են, մեզ տվյալներ չեք տալիս, դա ճի՞շտ է»,-ասաց ծնողներից մեկը:

Ոսկանյանը շարունակեց, որ նոյեմբերի 12-ից սկսած իրենց հանձնաժողովը տվյալներ է տրամադրում Կարմիր խաչին, ՌԴ-ին. «Մերոնք գտնվում են առաջնագծում, ձեւավորել ենք ձեւաչափ, որ հակառակորդը կարողացել է որոշ հատվածներում... այս պահի դրությամբ ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք որոշ հատվածներից գտնել: Ծնողները տեղյակ են: Մարմիններ հանելու գործընթացը շարունակվում է: Այսինքն հանձնաժողովը շարունակելու է աշխատել: Մենք բոլոր տվյալները արագ տրամադրում ենք համապատասխան մարմիններին: Եթե այդ տվյալների հավաքագրումը դադարեցնում ենք, որոնողական աշխատանքները դադարում են: Այսօր վարչապետի որոշմամբ ձեւիավորվելու է ավելի ընդլայնված հանձնաժողով, որը ոչ թե խոչնդոտելու է, այլ ավելացնելու է մեր ներուժը: Ընդգրկվելու են այն կառույցներից, որտեղ բոլոր ծնողները բարձրացրել են հարցեր:

Ուզում եմ տեղեկացնել, որ գործընթացը 24 ժամ շարունակվում է»,-ասց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել 44-օրյա...
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Ամենաշատ