News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել Հայաստան բնական գազի, նավթամթերքի եւ չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վավերացման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Պուտինն օրենք էր ստորագրել Հայաստան ռուսական նավթամթերքի արտահանման պարզեցման մասին համաձայնագրի արձանագրության վավերացման մասին` չեղարկելով ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրումը Ռուսաստանից Հայաստան 95-ից պակաս օկտանային թվով ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, ռեակտիվ վառելիք, ջեռուցման մազութ, նավթային հեղուկ պարաֆինի արտահանման համար:

Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Հայաստան բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի լրացման մասին արձանագրությունը ստորագրվել էր 2020 թվականի ապրիլի 7-ին Մոսկվայում:

Արձանագրությունը ռուսական նավթամթերքի (նավթային գուդրոն) արտահանում է նախատեսում Հայաստանի տարածք` առանց արտահանման մաքսատուրքի գանձման: Բացի այդ, թարմացվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային նոմենկլատուրայի միասնամ կոդերը::

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ