News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը հայտնվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի երկրորդ հորիզոնականում` առաջ անցնելով Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից, վկայում են Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մասկի կարողությունը հասել է 127.9 միլիարդ դոլարի` մեկ տարվա ընթացքում աճելով 100.3 միլիարդ դոլարով, որը BBI-ի կողմից գրանցված ռեկորդային տարեկան աճ է դարձել: Բիլ Գեյթսը նահանջել է երրորդ տեղը, նրա կապիտալը 127.7 միլիարդ դոլար է գնահատվում:

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը շարունակում է մնալ առաջին տեղում BBI վարկանիշում, նրա կարողությունը մոտ 182 միլիարդ դոլար է կազմում: Աշխարհի հինգ ամենահարուստ մարդկանց թվում են նաեւ Louis Vuitton Moët Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն եւ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, որոնք զբաղեցրել են հինգերորդ հորիզոնականը:

Tesla Motors ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին` որպես էլեկտրամոբիլների եւ հարակից տեխնոլոգիաների մշակող եւ արտադրող: Էլեկտրամոբիլներից բացի, ընկերությունը մարտկոցներ եւ էլեկտրական շարժիչներ է արտադրում իր սեփական տեխնոլոգիաների հիման վրա եւ վաճառում է դրանք այլ ավտոընկերություններին, ինչպիսիք են Toyota-ն եւ Daimler-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ