News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հունաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնության են եկել փոխադարձ պաշտպանության վերաբերյալ համաձայնագրի շուրջ, որը օգնության կոչ է պարունակում երկրներից մեկի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում, հայտնում է National Herald-ը:

Համաձայնագիրը երկու երկրների միջեւ ավելի լայն ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի մաս է կազմում:

«Հունաստանը եւ ԱՄԷ-ն դատապարտում են Թուրքիայի կողմից Հունաստանի Հանրապետության եւ Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության եւ ինքնիշխան իրավունքների խախտումը, ինչպես նաեւ նրա ագրեսիվ պահվածքը Մերձավոր Արեւելքում»,- անցյալ շաբաթ հայտարարել էին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը եւ Էմիրությունների թագաժառանգ շեյխ Մուհամեդ բին Զայիդ Ալը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ