News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ողջունում է քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձեւի որդեգրումը։

«Ողջունում ենք քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձեւի որդեգրումը։

Սա կարեւոր եւ անհրաժեշտ մարդասիրական քայլ էր Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին։

Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին, բարեսեր ժողովրդին եւ Սենատի խմբակցություններին»

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ