News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ByteDance-ին տրամադրել է TikTok-ի տեսանյութերի փոխանակման համար իր հավելվածի արգելքի 7-օրյա հետաձգում, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

TikTok-ի տեսանյութերի փոխանակման համար իր հանրահայտ հավելվածից հրաժարվելու համար ByteDance-ին տրված վերջին ժամկետը մեկ շաբաթով հետաձգվել է՝ մինչեւ դեկտեմբերի 4-ը։

ԱՄՆ Օտարերկրյա ներդրումների կոմիտեն (CFIUS) ավելի վաղ ByteDance-ին տրամադրել էր հրամանի գործողության ժամկետի 15-օրյա երկարաձգում, որի համաձայն չինական ByteDance Ltd.-ն պետք է վաճառեր TikTok-ի ամերիկյան գործարքները։ Այս ժամկետը պետք է լրանա ուրբաթ՝ նոյեմբերի 27-ին։

Թրամփն օգոստոսին հրաման էր արձակել, որով նախատեսվում էր մինչեւ նոյեմբերի 12-ը TikTok-ի ամերիկյան բիզնեսի վաճառքը։

ByteDance-ը սեպտեմբերին գործարքը համաձայնեցրել էր Oracle-ի եւ Walmart-ի հետ, որով նախատեսվում էր TikTok-ի գործարքների փոխանցում նոր ընկերությանը՝ TikTok Global-ին։ Ըստ գործարքի պայմանների՝ Oracle-ը եւ Walmart-ը ընդհանուր առմամբ պետք է ստանային TikTok Global-ի 20 տոկոսը, ByteDance-ը՝ 80 տոկոսը։ Այն դեպքում, որ ByteDance-ը, որը 40 տոկոսով պատկանում է ամերիկյան ներդրումային ֆոնդերին, TikTok Global-ին՝ հաշվի առնելով Oracle-ի եւ Walmart-ի բաժնեմասերը, վերահսկվելու էր ԱՄՆ-ից ներդրողների կողմից։

Թրամփը նախապես հավանություն էր տվել գործարքին, սակայն ԱՄՆ իշխանությունների կողմից հետագա գործընթացը դանդաղել էր։

ԱՄՆ-ում չինական սոցցանցերի վրա ճնշումը սկսվել է Թրամեի վարչակազմի նախաձեռնությամբ, եւ դեռեւս հայտնի չէ, թե այս հարցում ինչպիսի քաղաքականություն կվարի Ջո Բայդենը, որն ավելի վաղ հայտարարել էր նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։ Կոնգրեսի երկու կուսակցություններից շատ անդամներ մտավախություն են հայտնել Չինաստանում ամերիկացի օգտատերերի տվյալներ հավաքելու կապակցությամբ։ Գործի ելքը լուրջ հետեւանքներ է ունենալու  Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերությունների համար, ինչպես նաեւ գլոբալ համացանցի զարգացման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ