News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում ընթացող ներքաղաքական զարգացումների ֆոնին ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը ողջ քաղաքական դաշտում մնացել է մենակ, քանի որ, ըստ էության, նրան ոչ մի քաղաքական ուժ չի աջակցում։ Չի աջակցում նաև հանրության գերակշիռ մեծամասնությունը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանն այսօր վստահության և աջակցության խնդիրներ ունի նաև սեփական թիմի ներսում։ Մեր աղբյուրը փոխանցել է, որ իշխանական թիմում ևս առկա են որոշակի կուլիսային տարաձայնություններ ու անհամաձայնություններ «շեֆի» գործողությունների հետ։

Ավելին, որոշ նախարարներ ու պատգամավորներ անգամ իրենց նեղ շրջապատում են դժգոհում, թե՝ «դե, մեր ձեռն ի՞նչ կա, մեզ չի թողնում ոչ մի բանի խառնվենք»։ Մեր տեղեկություններով, թիմի ներսում նրանց, ովքեր հրապարակային պաշտպանում են հեռացող Փաշինյանին և «կուրծք ծեծում» նրա համար, կես կատակ-կես լուրջ անվանում են «Նիկոլի մահապարտներ», իսկ տեղեկատվական դաշտը, որտեղ այդ «մահապարտները» «կռիվ են տալիս», անվանում են «առաջնագիծ»: Մի խոսքով՝ յուրօրինակ ներքին «պատերազմ» կամ՝ «կռիվ-կռիվ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ