News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Չինաստանը Հնդկաստանին մեղադրել է խտրական պրակտիկայի մեջ, որը խախտում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններն այն բանից հետո, երբ Նյու Դելին եւս 43 չինական բջջային հավելված արգելափակեց:

Հնդկաստանի իշխանությունները արգելափակել են այդ հավելվածները` պնդելով, որ դրանք զբաղվում են այնպիսի գործունեությամբ, որը սպառնում է Հնդկաստանի ազգային անվտանգությանը: «Այդ միջոցառումները ձեռնարկվել են Հնդկաստանի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը, պետական ​​անվտանգությանն ու հասարակական կարգին վնասող գործողություններին մասնակցության մասին այդ հավելվածների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա»,- հայտարարել է Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Արգելափակված հավելվածների թվում է Snack Video-ն, ինչպես նաեւ Alibaba AliExpress պլատֆորմը, Taobao Live հոսքային հավելվածը եւ աշխատավայրում հաղորդագրությունների փոխանակման DingTalk հավելվածը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ