News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հասարակական-քաղաքական գործիչ, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։

Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Անդրադառնալով մեղադրանքին՝ Հակոբյանը նշեց, որ ինքը հավաք չի կազմակերպել. «Հավաքը կազմակերպիչ չի ունեցել։ Սա շարունակությունն է այն գործողությունների, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում գործածում է այն մարդկանց նկատմամբ, որոնք հստակ դիրքորոշում են հայտնում, բարձրաձայնում են, որ ինքը պետական դավաճան է, 5 հազարից ավելի զոհ է տվել, հանձնել է Արցախը եւ ստորացրել է հայ մարդու պատիվը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ