News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Վերդի» արհմիությունը Amazon-ի յոթ պահեստների աշխատակիցներին կոչ է արել եռօրյա գործադուլ անել, որը կհամընկնի նոյեմբերի 27-ին «սեւ ուրբաթի» զեղչերի ակցիայի հետ, հաղորդում է Reuters-ը:

Գործադուլավորները պահանջում են ավելի բարձր աշխատավարձ եւ աշխատանքային ավելի լավ պայմաններ: Նշվում է, որ «Վերդի» արհմիությունը, 2013 թվականից սկսած, մի քանի անգամ գործադուլներ է կազմակերպել Գերմանիայի Amazon-ի կետերում:

Միեւնույն ժամանակ, ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ աշխատակիցներին վճարվում է գերազանց աշխատավարձ` արտոնություններով եւ աշխատանքային այնպիսի պայմաններով, որոնք համեմատելի են այլ հանրահայտ ընկերությունների պայմանների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ