News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Կալաշնիկով» կոնցեռնի (մտնում է «Ռոստեխի» մեջ) Zala Aero Group դուստր ընկերությունը նոր անօդաչուների, այդ թվում կամիկաձե դրոնների ստեղծման աշխատանքներ է իրականացնում, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի սպառազինությունների համալիրի արդյունաբերական տնօրեն Բեկխան Օզդոեւը։

«ZALA AERO GROUP ընկերությունը, որը մտնում է «Կալաշնիկով» խմբի մեջ, արտադրում է հարվածային անօդաչու համալիրների շարք, որոնց թվում են «Կուբ»-ը, «Լանցետ-1»-ը եւ «Լանցետ-3»-ը։ Բոլորը իրենց տակտիկական-տեխնիկական բնութագրերով արտասահմանյան մրցակիցներից ավելի լավն են։ Սակայն մենք չենք բավարարվում սրանով եւ մշտական աշխատանք ենք կատարում նոր ԱԹՍ-ի, այդ թվում կամիկաձե անօդաչուների ստեղծման ուղղությամբ»,- ասել է նա։

Ավելի վաղ «Կալաշնիկովը» Աբու Դաբիում տեղի ունեցած IDEX-2019 ցուցահանդեսում ներկայացրել էր «Կուբ» կամիկաձե դրոնը։ Ընկերությունը հետագայում ստեղծել է ՌԴ-ում առաջին պարեկություն անող «Լանցետ» կամիկաձե դրոնը։

«Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ «ZALA Լանցետ» նոր ինտելեկտուալ համալիրը ներառում է հետախուզական, կապի, նավիգացիոն եւ բարձրճշգրտության հարվածային տարր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ