News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ռուս սենատոր Գրիգորի Կարասինը եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն քննարկել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը:

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ` տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում նշվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ընդունման կարեւորությունը, որը հնարավորություն տվեց դադարեցնել ռազմական գործողությունները եւ պայմաններ ստեղծել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը կայունացնելու համար: «Այս եռակողմ համաձայնագրերի իրականացումը, մասնավորապես` տրանսպորտային կոմունիկացիաների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման մասին, նոր հնարավորություններ է բացում Անդրկովկասի բոլոր պետությունների, այդ թվում` Վրաստանի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ