News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.36
EUR
629.39
RUB
6.88
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան պաշտոնապես դադարեցրել է մսի, հավկիթի եւ այլ ապրանքների ներմուծումը Թուրքիայից երկու տարածաշրջանային մրցակիցների միջեւ քաղաքական լարվածության պատճառով թուրքական ապրանքների մեկամսյա ոչ պաշտոնական բոյկոտից հետո, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով թուրք արտահանողներին:

Թուրք արտահանողները հայտնել են Սաուդյան Արաբիայում առեւտրի համար խոչընդոտների ավելացման մասին, քանի որ արաբական պետություններից գործարարները կոչ են անում արգելել թուրքական ներմուծումը:

«Նոյեմբերի 15-ից դադարեցվել է մեր երկրից կարմիր մսի եւ սպիտակ մսի, հավկիթի եւ մեղրի, ինչպես նաեւ կաթի ներմուծումը»,-հայտնել է արտահանողների արհմիությունը:

Նշում է, որ Սաուդյան Արաբիայում արտահանումն ընկել է 16 տոկոսով այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում եւ կազմել 2,23 մլրդ դոլար:

Թուրքիայի առեւտրի նախարար Ռուհսար Պեկանն այս շաբաթ հայտարարել է, որ Էր Ռիադը պնդում է, որ թուրքական ապրանքների պաշտոնական բոյկոտ չկա:

Անցած շաբաթ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը պայմանավորվել են «բաց պահել երկխոսության խողովակները երկկողմ հարաբերությունների բարելավման եւ խնդիրների լուծման համար»:

Երկու երկրներում լարվածության թուլացման համար պատճառներ կան, քանի որ նրանք պատրաստվում են փոփոխությունների ԱՄՆ նոր վարչակազմի օրոք: Ընտրված նախագահ Ջո Բայդենը, ով կտրուկ քննադատել է Էրդողանին, կբախվի Կոնգրեսի կողմից ճնշումների՝ կապված ռուսական պաշտպանական տեխնիկա գնելու համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հետ, խոստացել է վերանայել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ