News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դուք արեք նրանց հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսպիսի խորհուրդ տվեց Կառավարության շենքի դիմաց ակցիա անող զինծառայողներից մեկի ծնողը։

 «Պարոն վարչապետ, էդ նույնը քո ընտանիքի հետ է լինելու, հանկարծ չկասկածեք։ Վերեւն Աստված կա ու Աստված իր դատաստանն անելու է ամեն մարդու հետ, ովքեր որ էս ժողովրդի հետ էսպես են վարվում, ոչ մեկ թող չկասկածի։ Ով որ էս պատմությունը սարքեց էս ժողովրդի գլխին՝ պատասխան է տալու, ու էնպես է պատասխան տալու, որ ավելի լավ է իր վզից մի հատ ջրաղացի քար կապի, իրեն ծովը գցի, քան Աստծո դատաստանին արժանանա»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Մինչ Կառավարության դիմաց հավաքվելը, զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին արել նաեւ  Պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանց հուզում է Արցախում մնացած զինծառայողների ճակատագրի հարցը։

«Մեր պահանջն այն է, որ խաղաղ պայմաններում մեր երեխաները գերի չմնան։ Ծնողներիս մտահոգությունը սա է, խնդրում ենք այս հարցին պատասխան տվեք։ Մենք ոչ մի տեղ չենք գնալու»,- հավելեց ակցիայի մասնակիցը։

Նրանցից հինգին ընդունել է վարչապետը և խոստացել երկու օրից վերջնական պատասխան տալ, թե երբ են Հայաստան բերվելու Արցախում մնացած զինծառայողները։

Տպել
Ամենաշատ