News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Այն տանը, որտեղ ապրում ենք, փոխանակ փորձենք պահպանել և ավելի գեղեցիկ դարձնենք, ամեն նոր եկող դնում, ամբողջը քանդում է, փորձում է նոր տուն կառուցել, այդպես չի կարելի:  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  բեմադրիչ, դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը:

«Ես ատում եմ հեղափոխությունները, որովհետև ես խորապես համոզված եմ, որ ինչպես Դոստոևսկին է ասում՝ անիմաստ է, նույնիսկ ամենաառաջադիմական հեղափոխությունը, եթե դրա պատճառով թափվել է գոնե մեկ երեխայի արցունք. ինձ համար անիմաստ է: Անգլիան բոլոր ժողովրդների վզին հեղափոխություն է փաթաթում, բայց իր երկրում երբեք հեղափոխություն չարեց»,-ասաց նա:

Հակոբյանի  կարծիքով` առաջացած խնդիրները նոր չեն և սկսվել են դեռ 1918 թվականից, երբ հայը մեծ իմաստություն չունեցավ՝ պաշտպանելու 64 հազար կմ քառակուսի տարածքը և պատերազմելուց, տարածքներ կորցնելու հետո հասկացան, որ բոլշևիկների դեմ պայքարել չեն կարող:

«Աշխարհում ամենակարևոր բանը ձևն է․ ես դերասան եմ, ես դրանում վստահ եմ, եկեղեցու ձևը հանենք՝ եկեղեցին անիմաստ կդառնա, այն, ինչ շատերն ասում են՝ եկեղեցու գաղափարն է հետաքրքիր, ոչ եկեղեցու գաղափարը հետաքրքիր չէ, գաղափարը ես եմ, իմ մեջ է, ես չպետք է եկեղեցի գնամ, որ էդ գաղափարին տիրանամ, եկեղեցին է իմ մեջ: Իսկ գերխնդիրը ո՞րն է.  պահպանել «իմ մեջը», ոչ թե գաղափարը: Այսօր այդ գաղափարը հաղթել է, որովհետև հպարտորեն է պարտվել»,-ասաց նա:

Արտիստը նշեց, որ ռազմական գործիչ չէ, չի կարող ռազմական գնահատական տալ, սակայն գիտի՝ խաբվել ենք, ռազմի դաշտում չենք պարտվել:

«Եթե իմ կոչը լսել եք, ապա գիտեք, որ իմ կոչը պարզապես կռվելու կոչ չէր, ոչ, ես շատ պարզ ասել եմ, որ պետք է Աստծուց ուժ խնդրես, որ դիմանաս այն ամենին, ինչն ի վիճակի ես փոխելու ու փոխես, բայց ամենակարևորն էլ պետք է ուզես՝ իմաստություն, որ այդ ամենն իրարից տարբերես: Ուրեմն, մենք իմաստություն չունեցանք, բայց փաստորեն մենք ուժ ունեցանք: 15 օրից ավել թուրքը ոչ մի մետր առաջ չի եկել, ուրեմն, մենք ուժեղ էինք, չէ՞, բայց էդ ուժը խնայել էր պետք, որովհետև այդ ուժը միայն ոգին չէր, այդ ուժը սնել էր պետք, այդ ուժին տիրություն անել էր պետք, ոչ թե հույսներս դնեինք 18 տարեկանի քաջության վրա, քաջաբար զոհվելու վրա, չի կարելի, մենք ավելորդ գլուխներ չունեինք ջարդելու համար: Իմաստնություն չունեցանք, պարտվել է քաղաքական էլիտան, ռազմաքաղաքական էլիտան, մենք չենք պարտվել»:

Նրա խոսքով՝ չէր կարելի խառնվել այնտեղ, որտեղից գաղափար չունես. «Շատ դժվար ժամանակներ են, բայց վստահ է, որ սա ամենադժվարը չէ և պետք է մեր մեջ ուժ գտնենք, մեր ներսը նայենք և այն ինչ չենք կարող անել, ասենք՝ չենք կարող: Պարզապես ուզում եմ ներողություն խնդրել ինձնից հետո եկած սերնդին, որ չկարողացանք ապահովել մեր սերնդի խաղաղությունը, նորից թողեցինք իրանց վզին, չբաշարեցինք, մեղավոր ենք բոլորս, բայց պետք է նամուս ունենալ ու սա խոստովանել, լուրջ որոշում կայացնել, թե չէ, կառչած մնալ ինչ-որ դատարկ իդեաներից ոչ մի նշանակություն չունի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թե ինչ ծանր որոշումներ են մեզ սպասում առջեւում, երեւի հայտնի է Արայիկ Հարությունյանին եւ Փաշինյանին. Վարդգես Բաղրյան
Դա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, որ դեռ հոկտեմբերի վերջին խոսում էր ցավոտ որոշումների եւ կապիտուլյացիայի մասին, ինչը տեղի ունեցավ…
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
ԲՀԿ նախագահը դեսպան Կոպիրիկինին խնդրել է իր երախտագիտությունը փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին...
Չգիտենք՝ թշնամին Սեւանա լիճը կթունավորի՞, թե՞ ոչ. Վարագյանը՝ գետերի ակունքներն Ադրբեջանին հանձնելու մասին
Քարվաճառը մեծ նշանակություն ուներ մեզ համար, որովհետեւ այնտեղ են գտնվում այն հիմնական գետերի ակունքները, որոնք սնուցում են ինչպես…
Մեծ Շենի դպրոցն այդպես էլ չի բացվել, գյուղացիները վախենում են գյուղ վերադառնալ. ինչ իրավիճակ է Արցախի գյուղերում
Հիմա որտե՞ղ է ապահով, որ մեր գյուղում էլ հանգիստ լինի…
Le Monde. Ալիեւը կարողացավ օգտվել հայկական իշխանությունների թույլ տված ողբերգական սխալներից
«Գերագույն գլխավոր հրամանատարը», ըստ ամենայնի, պատրաստ չէ հրաժարվել նաեւ հայերի նկատմամբ ատելություն հրահրելու հռետորաբանությունից, իսկ դա հակասում է «ղարաբաղյան խնդիրը լուծված է» սեփական հայտարարություններին․․․
Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
ԱԳ նախարարը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի նման քաղաքականությունն ավելի ինտենսիվ է դարձել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ