News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 24
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է միակը չլինել, ով գիրք է գրում՝ որպես ԱՄՆ վարչակազմի ղեկավար իր պաշտոնավարման ժամանակաշրջանի մասին, գրում է Page Six-ը:

Պորտալի աղբյուրները պնդում են, որ որպես կանոն ԱՄՆ-ի գաղտնապահ առաջին տիկին Մելանյա Թրամփն այժմ անցկացնում է հանդիպումներ՝ պայմանավորվելով գրել գիրք իր կյանքի այն ժամանակահատվածի մասին, երբ  նա ԱՄՆ նախագահի կինն էր:

«Մելանյան հանդիպումներ է անցկացնում Սպիտակ տանն անցկացրած ժամանակաշրջանի մասին իր հուշագրերի վերաբերյալ: Եւ դա կլինի նրա գումաը՝ սեփական ուժերով վաստակելու հնարավորությունը»,-նշել է աղբյուրը:

Աղբյուրը նաեւ պնդում է, որ Դոնալդ Թրամփը սատարում է իր տիկնոջն այդ նախաձեռնության մեջ: Նրա խոսքով՝ Սպիտակ տնից նրա հեռանալը «չի լինի այնքան խաղաղ, որքան ակնկալվում է», իսկ հաշվի առնելով առաջին տիկնոջ օգնական Ստեֆանի Ուինսթոն Վոլքոֆի դավաճանությունը՝ Մելանյայի պատմությունը բավականին թանկ կարժենա:

Սեպտեմբերին հրապարակվել էր Վոլքոֆի «Մելանյան եւ ես» գիրքը, որի համար առաջին տիկինը կոշտ քննադատության էր ենթարկել իր նախկին ընկերուհուն եւ օգնականին:

Ավելի ուշ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտ էր ներկայացրել ընդդեմ Վոլքոֆի՝ մեղադրելով նրան չբացահայտման մասին համաձայնագիրը խախտելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ